Գերի՞ են ընկել էս մարդիկ ձեր հարկային պլանների ձեռը. պատգամավորը ՀՀԿ-ականներին

arsenyanՉնայած Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ ամեն ինչ անելու են Հայաստանը ապրելու և աշխատելու համար գրավիչ երկիր դարձնելու համար, Հարկային նոր օրենսգրքով Հայաստանի տնտեսվարողների վրա 80- 100 միլիարդ հարկային բեռ կավելանա: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «ՄԱԿ» կուսակացության նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Ըստ նրա, դա ոչ միայն տնտեսվարողների, այլև ողջ բնակչության վրա ընկնող ծանրաբեռնվածություն է: «Յուրաքանչյուր ընտանիք ամեն տարի իր համեստ ռեսուրսներից ևս 250-300 դոլար հարկային պարտավորություն պետք է իրականացնի միայն թանկացման հաշվին»,-ասաց Արսենյանը:

Դիմելով «Հանրապետականին»՝ Արսենյանը հարցրեց. «Էս օրենսդական փոփոխություններով ու հարկային օրենսգրքո՞վ եք գնում նոր ընտրությունների, ի՞նչ եք բա ակնկալում հայ ժողովրդից: Այս գործողությունները նաև դիվերսիա են ձեր քաղաքական ակնկալիքների նկատմամբ»,-ասաց Արսենյանը:

«Գերի՞ են ընկել էս մարդիկ ձեր հարկային պլանների ձեռը: Գերի՞ են ընկել, որ պիտի Հայաստանի սահմանները պաշտպանեն, հետո պարզեն, որ 15 տարի, որ բերաններս փակել ենք ու ասում ենք՝ ամեն ինչ բանակի համար, պարզվի՝ բանակում ամեն ինչ բարվոք չի: Դուք էն մարդիկ չեք, որ կարողանաք գերի վերցնեք Հայաստանի տնտեսությանը»,-նկատեց Արսենյանը՝ զգուշացնելով, որ Հայաստանից հեռանում է լավագույն սերուցքը ու գնում-այլ երկրներում է նոր բարիք ստեղծում: «Ես կարծում եմ, որ դուք իրականացնում եք դրսում մշակված ծրագիր, թե ոնց Հայաստանը վերջնականապես թաղել»,-ասաց Արսենյանը՝ նշելով, որ ամաչում է խորհրդարանում հնչող մտքերի համար…Թողենք գնա՞նք, որ պրծնենք ձեզնից:

Չի ստացվելու, բոլոր գործիքներով աշխատելու եմ, որ այս փոփոխությունները չստացվեն»,-վրդովված ասաց Արսենյանը: «ՄԱԿ» կուսակացության նախագահը սա համարեց դիվերսիա ժողովրդի նկատմամբ, իսկ իր ելույթը՝ քաղաքական հայտարարություն: Իր մտքերը Արսենյանը պատրաստվում է շարադրել ու ներկայացնել նաև Հանրապետության նախագահին:

Դիտվել է 215 անգամ
 


Այս թեմայով