Գետնանցումը աղբավայր են սարքել քաղաքացիները. քաղաքապետարան

աղբամանոց, կամուրջՕրեր առաջ Politik.am-ը գրել էր, որ Երևանի Արաբկիր  և Քանաքեռ Զեյթուն  վարչական շրջանների  բաժանարար մասում գտնվող Լամբադա կամրջի գետնանցումն աղբավայրի է վերածվել: Հրապարակմանը զուգահեռ գրավոր դիմել էինք նաև Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ովքեր են պատասխանատուները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից իրենց տեղեկացրել են, որ գետնանցումը մաքրվում է ամեն օր:

«Օրերս կատարվել է նաև գետնանցման լվացման աշխատանքներ ու ներկայում այնտեղ ապահովված է պատշաճ սանիտարական վիճակ: Իսկ խնդիրը, որի մասին ահազանգել եք, անբարեխիղճ քաղաքացիների կողմից չնախատեսված վայրում աղբ նետելու հետևանք է, ինչը կրկին հավաստիացնում ենք, որ վերացվում է յուրաքանչյուր օր իրականացվող մաքրման աշխատանքների շրջանակում»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Հիշեցնենք, որ Politk.am-ի նախորդ նյութում առկա լուսանկարները փաստում են այն մասին, որ գետնանցումը չի կարող նման վիճակում գտնվել մեկ օրվա մեջ:

 

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով