Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գեորգի Կուտոյանը սկսել է «կադրային ջարդը». գեներալները նախընտրում են հավաքել ճամպրուկները

Գեորգի Կուտոյանը սկսել է «կադրային ջարդը». գեներալները նախընտրում են հավաքել ճամպրուկները

Գեորգի Կուտոյան ԱԱԾ տնօրեն

Գեորգի Կուտոյան ԱԱԾ տնօրեն

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը սկսել է «կադրային ջարդը»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կազատվի ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը: Ավելին, ըստ լուրերի՝ ԱԱԾ-ի ղեկավար կազմի մյուս գեներալների շրջանում եւս ճամպրուկային տրամադրություններ են տիրում: Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը, թերեւս, ազդանշան կլինի մյուսներին, որ ժամանակն է թոշակի գնալու: «Ժողովուրդ»-ը իրադարձությունների նման ընթացքը կանխատեսել էր՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱԱԾ գեներալիտետին Սերժ Սարգսյանը փաստի առաջ է կանգնեցրել` նրանց ղեկավարի պաշտոնում նշանակելով նախկինում համակարգի հետ կապ չունեցող անձի: Այսինքն՝ եթե գեներալիտետը չի ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու է մի քանի օր առաջ շարքային մի երիտասարդ, որն իրենց երեխայի տարիքին է, ապա պետք է հրաժարական ներկայացնեն: Ըստ լուրերի՝ լուրջ անցյալ ունեցող գեներալները նախընտրում են երկրորդ տարբերակը»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 529 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy