Home » ՄԱՄՈՒԼ » Գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են. «Հրապարակ»

Գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են. «Հրապարակ»

սեյրան«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով, Սարոյանը դարձյալ մեկնել է Երուսաղեմ, որտեղ ոտքերի բուժման երկարատև կուրս է անցնում։

Ի դեպ, ԱԺ արտահերթ նստաշրջանին հայտնի եռյակը, որին մշտապես մեծ շքախումբ է ուղեկցում դահլիճ, չկա, Սարոյանը երկրում չէ, Մհեր Սեդրակյանը, որը բոյկոտել էր նաև նախորդ քառօրյան, նեղացած է իշխանություններից՝ իր տանը դիմակներով անձանց կողմից անսպասելի խուզարկության պատճառով, այս արտահերթին էլ չի գալիս։

Միայն Մանվել Գրիգորյանն է ներկայանում-գրանցվում ու արագ հեռանում խորհրդարանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 232 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy