Գեներալ Սեյրան Սարոյանը վախեցնում է Վլադիմիր Պուտինին

APTOPIX Brazil BRICS SummitԵրեկ Ազգային Ժողովում գեներալ Սեյրան Սարոյանը կրկին փայլել է իր անկեղծությամբ և միամտությամբ: Գեներալ պատգամավորը վերլուծել է վերջին աշխարհաքաղաքական զարգացումները և տվել  իր գնահատականը: Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին Սեյրան Սարոյանը նշել է.«Տեսաք էտ զենքը ում վրա կրակվեց, ռուսն իր մաշկի վրա զգաց: Վերջապես Ռուսաստանը հասկացավ, որ թուրքն իրան բարեկամ չի»,-հայտարարել է Սեյրան Սարոյանը:

Սա իսկապես միամիտ պատասխան է գեներալի կողմից: Նախ Սեյրան Սարոյանը մոռանում է, որ ՌԴ-ն զենք է վաճառել և ի դեպ հիմա էլ վաճառում է Ադրբեջանին: Պատգամավորը նաև մոռանում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ի տարբերություն ներկայիս Հայաստանի լուրջ պետություն է և առաջնորդվում է իր ազգային շահերով: Եվ եթե Ռուսաստանի ազգային շահը պահանջի, որ պետք է զենք տրամադրվի Թուրքիային` անգամ ընդդեմ ՌԴ դաշնակից Հայաստանի, ապա որևէ մեկը ականջալուր չի լինի գեներալի հորդորներին:

Գեներալ Սեյրան Սարոյանը փորձում է իր վերլուծություններով վախեցնել Պուտինին և հասկանցել նրան, որ Թուրքիան «բոբո» է ու Ռուսաստանը պետք է հեռու մնա նրանից, իսկ գուցե ավելի լավ կլինի, որ մեր ԱԺ-ն գեներալի գլխավորությամբ մտածի, թե Հայաստանին ինչ է պետք և ում տված զենքով է վտանգվում մեր անվտանգությունը:

Դիտվել է 342 անգամ
 


Այս թեմայով