Գեներալ Մանվել Գրիգորյանի 60-ամյակի խնջույքի յուրահատկությունը. «Հրապարակ»

մանվել«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի 60-ամյակի խնջույքի հյուրերից մեկը նեղսրտած պատմել է, որ գեներալ Մանվելի ծննդյան օրը սովորաբար մի 700 հոգի մարդ է հրավիրվում, երբ ընդամենը մոտ 300 հոգու համար է սեղան գցված լինում։ Ու ողջ խնջույքի ընթացքում մի մասն ուտում-խմում է, մյուսները դրսում ծխում են։ Ու եթե հանկարծ հյուրերից մեկը որոշում է դուրս գալ և օդափոխվել, ներս գալով հայտնաբերում է, որ իր տեղն արդեն գրավել Են։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ծնունդը հուլիսի 14-ին էր, և այս անգամ այն նշել են «Ռենեսանսում»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 799 անգամ
 


Այս թեմայով