Գեներալ Մանվելի որդին այս տարի պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում. «ՀԺ»

1369291127_grigoryan«Մեր տեղեկություններով, գեներալ Մանվել Գրրգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն այս տարի նույնպես պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք՝ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում։

Մեր այս տեղեկությունը թեև չհաստատեցին, բայց նաև չհերքեցին քաղաքապետի մամուլի ծառայությունից՝ ասելով, թե Կարեն Գրիգորյանը քաղաքի համար Երկարամյա ծրագրեր ունի։ Հիշեցնենք, որ նա էջմիածնի քաղաքապետն է 2008 թվականից, 2012-ին նա վերընտրվել է։ Վերջին անգամ մրցակից չի ունեցել, եղել է ընդամենը մեկ կին թեկնածու, որի դեպքում այն ժամանակ ասում էին, թե Կարեն Գրրգորյանն ինքն է իրականում առաջադրել՝ իր համար մրցակցություն ապահովելու նպատակով։ Ի դեպ, ՄանվելԳրիգորյանի որդին ՀՀԿ անդամ չէ, և նախորդ երկու ընտրություններում էլ ինքնաաոաջադրվել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 253 անգամ
 


Այս թեմայով