Գեներալ Մանվելը ցանկանում է պաշտոնանկ անել Արմավիրի մարզպետին

232067621405055765Երեկ Արշալույս գյուղի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին՝ այս անգամ դժգոհելով, որ ոչ միայն խաղողի, այլև լոլիկի ու բադրիջանի բերքը չի մթերվում ու պահանջելով, որ սառեցվեն բանկից վերցված վարկերը:

 Երբ դեպքի վայր ժամանած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ «Ագրիկոլ» բանկի հետ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, մարդիկ եկել, «վարկառուների հետ աշխատում են», գյուղացիներից մեկը նկատեց. «Խաղողը հասկացանք, բա բադրիջանի ու պոմիդորի տերե՞րը»: Մարզպետը վստահեցնում էր, որ իրենք փորձում են լուծել գյուղացիների խնդիրները: Մարզպետի այս պնդմանն ի պատասխան գյուղացիներից մեկը հայտարարեց. «Սուտ ես խոսում»:

Մեր տեղեկություններով մարզպետ Ղահրամանյան Աշոտի դեմ Արշալույս գյուղի բնակիչները դեմ են դուրս եկել գեներալ Մանվելի համաձայնությամբ: Չպետք է մոռանալ, որ Արշալույս գյուղը գեներալ Մանվելի ծննդավայրն է և այս գյուղում անգամ ճանճը առանց  գեներալի թույլտվության ներս ու դուրս չի անում: Հասկանալի է, որ գյուղացիներն իրականում կանգնած են անլուծելի խնդրի առաջ, սակայն այդ խնդրի նման կերպ բարձրացումը նաև ձեռնտու է Մանվել Գրիգորյանին, ով լավ հարաբերություններ չունի մարզպետի հետ և ցանկանում է ազատվել նրանից: Ի դեպ  մեր տեղեկություններով գեներալը ցանկանում է, որ մարզը ղեկավարի իր որդին ով այս պահին Էջմիածնի քաղաքապետն է և ըստ գեներալի շրջապատի շատ լավ է ղեկավարում քաղաքային տնտեսությունը:

Դիտվել է 223 անգամ
 


Այս թեմայով