Գեներալ Մանվելը հոկտեմբերի 27-ի պատվիրատուների մասին

manvel-grigoryan+++Վստահաբար կարող ենք պնդել, որ կատարվածը ծրագրել էին մեր ազգի, մեր անկախության թշնամիները։ Այդ կերպ ծրագրավորվել էր մահացու հարված հասցնել հայոց անկախությանը։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, Զորավար Մանվել Գրիգորյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին: Նա անդրադարձավ նաեւ ներքաղաքական վերջին զարգացումներին: Գեներալի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

— Պարոն գեներալ։ Վաղը լրանում է 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգության 16 տարելիցը։ Այսքան տարի անց կարո՞ղ ենք վստահաբար պնդել, որ հանցագործության բոլոր մեղավորները պատժված են ու նաեւ մոտ 2 տասնամյակ անց արդեն սթափ վիճակում, առանց էմոցիաների, ինչպե՞ս կարելի է գնահատել հոկտեմբերի 27-ին կատարվածը։

— Հոկտեմբերի 27-ը դավադրություն էր հայ ազգի նկատմամբ, հայոց պետականության նկատմամբ։ Այդ օրը ներքին թուրքի ձեռքով գնդակահարվեցին ազգային-պետական հզոր գործիչներ։ Ես ավելորդ չեմ համարի եւ մեկ առ մեկ կթվարկեմ բոլոր ութի անունն էլ։ Ազգադավ այդ ձեռնարկին զոհ գնացին ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ, Հայոց բանակի հիմնադիր, Սպարապետ, այդ պահին վարչապետ Վազգեն Սարգսյանը, տասնամյակների ականավոր պետական գործիչ, տվյալ պահին խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, հզոր անհատականություններ Յուրա Բախշյանը, Արմենակ Արմենակյանը, Ռուբեն Միրզոյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Միքայել Քոթանյանն ու Հենրիկ Աբրահամյանը։ Սա անդառնալի կորուստ էր՝ գլխատվեց իշխող էլիտան։ Վստահաբար կարող ենք պնդել, որ կատարվածը ծրագրել էին մեր ազգի, մեր անկախության թշնամիները։ Այդ կերպ ծրագրավորվել էր մահացու հարված հասցնել հայոց անկախությանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե չկա՞ն, արդյոք, հովանավորներ, որ մնացել են անպատիժ, ապա ես կասկած չունեմ, որ բոլորն էլ իրենց արարքների համար պատասխան են տալիս։ Մեղավորները կա՛մ օրենքի առաջ են պատասխան տալիս, կա՛մ հակառակ պարագայում ստիպված են լինում պատասխան տալ Աստծո առաջ։ Այս երկրորդ տարբերակն առավել դաժան է, քանի որ հաճախ անմարդկային արարքների համար պատասխան են տալիս այդ մարդ կոչեցյալների ժառանգները։

-Հոկտեմբերի 27-ին ԵԿՄ-ն ի՞նչ ծրագրեր ունի։

— Բնականաբար, վաղ առավոտյան կլինենք Եռաբլուրում։ Մինչ այդ ծաղկադրում կանենք ԵԿՄ վարչական շենքում կանգնեցված Սպարապետի կիսանդրիին։ Այնուհետեւ կլինենք հայ մեծերի ազգային Պանթեոնում, կխոնարհվենք Կարեն Դեմիրճյանի շիրմի առջեւ։ Երկրապահական պատվիրակությունները կլինեն Նորքում, Երեւանի քաղաքային պանթեոնում, Արարատում, ԱԺ բակում՝ հոկտեմբերի 27-ի զոհերի պատվին կանգնեցված հուշարձանի մոտ։ Երկրապահական պատվիրակությունները լինելու են Հայաստանի, Արցախի եւ նույնիսկ արտերկրի բոլոր հուշարձանների մոտ, որ կանգնեցված են Սպարապետ Վազգեն Սարգսյանի, հոկտեմբերի 27-ի մնացյալ զոհերի հիշատակին, նաեւ` Արցախյան ազատամարտի նահատակների զոհերի պատվին կանգնեցված, Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանների մոտ։

Մանրամասնները այստեղ

Դիտվել է 321 անգամ
 


Այս թեմայով