Գեներալների 98 տոկոսին կոլխոզի նախագահ եմ համարում. դրանք ժամանակին «տուզիկ» են եղել

Գեներալների 98 տոկոսին կոլխոզի նախագահ եմ համարում. դրանք ժամանակին «տուզիկ» են եղել

«Ոչ միայն Մանվել Գրիգորյանի,  այլ նաև մնացածներին, որ լավ ստուգեն բոլորի մոտ էլ նույնա լինելու. ես իրանց վաղուց գիտեմ :  Ես դեռ 2016թ.-ին էի ասում ` «Կոլխոզի նախագահները՝ գեներալի հագուստներով», սա նորություն չի, 25 տարի է տենց էլ գնում ա», — այսօր Սասնա Ծռերի դատավարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի հերոս, Սամվել Բաբայանը, հավելելով , որ Հանրապետականում այդ ամենի մասին բոլորն էլ շատ լավ տեղյակ են և նույն կոռուպցիոներներն են:

 «Մի հատ նայե՛ք, երեկվա փսլնքոտ լակոտները ինչ տներում են ապրում: Հանրապետականը գաղութներ ա սարքել, իրա «սմատրյաշիկներին» դրել ՝ գեներալ, գողական ու ժողովրդին վաղեցրած պահում են »,-նշեց Սամվել Բաբայանը:

Վերջինս համոզմունք հայտնեց, որ չի կարող աշխատավարձով ապրող  գեներալը, մարշալը այնպիսի դղյակներ, ռեստորաններ ունենա ինչպիսիք որ կան:

«Այդ մարդկանց, որոնց դուք գեներալ եք համարում , ես նրանց 98 տոկոսին կոլխոզի նախագահ եմ համարում:Դրանք ժամանակին, անկեղծորեն եմ ասում՝ եղել են «տուզիկ», որ կանչում էիր քո մոտ մի 5 հոգուց հարցնում էին ՝ կարողա՞ ջղայնան ա, նաստրայենին ոնցա՞»,-հայտնեց Սամվել Բաբայանը:

Այս թեմայով