Գեներալի և մարզպետի հարաբերությունները լարված են

новый fgԱրմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջին շրջանում հայտնվել է իշխող համակարգի <սև ցուցակում>: Ինքն էլ զգալով իր շուրջ ձգվող օղակը արդեն իսկ հայտարարություններով  է հանդես գալիս, որ ինքը կհեռանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտվելուն պես: Politik.am-ի տեղեկություններով մարզպետի դիրքերի թուլածման գործում մեծ դեր է խաղացել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:  Բան այն է, որ ՄանվելԳրիգորյանը մարզպետի պաշտոնը նախատեսել է իր որդու համար և այս տեսանկյունից նա Ղահրամանյանին դիտարկում է, որպես խանգարող հանգամանք: Մանվել Գրիգորյանը կարծում է, որ իր որդին, ով Էջմիածնի քաղաքապետ է կարող է և պետք է դառնա Արմավիրի մարզպետ:  Թե ինչպես կավարտվի այս լարված հարաբերությունները ցույց կտա ժամանակը:

 


Այս թեմայով