Գեներալի որդիները՝ Նազիկին են մեղադրում

Գեներալի որդիները՝ Նազիկին են մեղադրում

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի և որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին: Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների և կնոջ միջև։

Որդիները Նազիկին մեղադրել են, որ իր պատճառով է հայրն այսօր հայտնվել նման վիճակում: Երեկ տեղեկացանք նաև, որ Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածին-Երևան տաքսիների գծի վարորդներն անհնազանդություն են դրսևորել և գիծը նայողներին ասել են, որ իրենք այլևս ազատ քաղաքացիներ են ու չեն պատրաստվում գծի փող տալ: Բայց ընտանիքին պատկանող Զվարթնոցի գազալցակայանը երեկ վերսկսել է աշխատանքը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Այս թեմայով