Գեներալի գործին այլ քրեական գործ են կցել

gen«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Կիմ Գաբրիելյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի դեմ իրականացված մահափորձի  առնչությամբ հարուցված քրգործը միացվել է մեկ այլ քրգործի։ Հիշեցնենք, մահափորձի գործով կային երկու կալանավորված անձինք։ Եվ ահա նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ անձինք կապ ունեն նաեւ այլ հանցագործությունների հետ։ Կալանավորված սույն անձինք նախկինում կատարել են ավազակային հարձակումներ, գողություններ։

Գեներալի դեմ կատարված հանցանքի փաստով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորված երկու անձանց հետ գործել են նաեւ այլ անձինք։ Ստացվում է, որ խոսքն, ըստ էության, կազմակերպված բանդայի մասին է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 55 անգամ
 


Այս թեմայով