Գեղարքունիքում երիտասարդը ընկերների հետ աղջիկ է փախցրել եւ հաջորդ օրը հետ տարել

179930Գեղարքունիքի մարզում Սամվել Բարսեղյանն ընկերների հետ աղջիկ է փախցրել եւ հաջորդ օրը հետ տարել:  Գեղարքունիքի  մարզի ընհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Սամվել Բարսեղյանը, նախնական համաձայնության գալով Սմբատ Մնացականյանի եւ Ադիբեկ Բադեյանի հետ, բռնություն գործադրելով Գայանե Խ-ի նկատմամբ, ամուսնության նպատակով բացահայտ առեւանգել է նրան: Տղաները Գայանե Խ.-ին գրկելով նստեցրել են Ադիբեկ Բ.-ի ավտոմեքենան եւ տարել Երեւան-Իջեւան ավտոճանապարհից դեպի ճամբարակ տանող ավտոճանապարհի խաչմերուկ, այնտեղից էլ մեկ այլ մեքենայով տարել են Դիլիջան քաղաք, որտեղ աղջկան պահել են մինչեւ հաջորդ օրը:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 131-րդ հոդվածի  2-րդ մասի  1-ին կետով (մարդ առեւանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել նոյմբերի 7-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով