Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնալու հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Ձնահյուսի տակ մնալու հետևանքով Գեղարքունիքում պայմանագրային զինծառայող է մահացել, այսօր Վարդենիսում նախընտրական հանրաքավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Պայմանագրային զինծառայողին, ով երեք օր առաջ մնացել էր ձյան տակ, մահացած են գտել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զինվորի հիշատակը՝ հայտնելով ցավակցություններ նրա հարազատներին, բարեկամներին։

Այս թեմայով