Գարո Փալյանը դատի կտա Էրդողանին

oxluԹուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին դատարան է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ փաստաթղթերը: Հայազգի պատգամավորը, սակայն, որևէ լավատեսություն չի ակնկալում դատարանի որոշման հարցում:

«Այսօր հանձել եմ դատարան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Այսպիսով, դատավորը պետք է որոշում կայացնի, իսկ մինչ այդ քննի գործը: Այդ ամենը, ցավոք սրտի, կարող է մի քանի շաբաթ տևել: Մենք կարծում ենք, որ մեզ չի հաջողվի հաջողության հասնել նման գործում: Դատավորները կարող են նույնիսկ չպատասխանել մեր հայցին, քանի որ նրանք չեն կարող Թուրքիայի նախագահին դեմ գնալ: Այնուամենայնիվ, ես չեմ պատրաստվում լռել, քանի որ վիրավորել են հայ ժողովրդին», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գարո Փայլանը:

Նրա խոսքով, Թուրքիայում հայերին համարում են թշնամի և ավելորդ է խոսել հասարակության կողմից լայնածավալ աջակցության մասին:

Դիտվել է 243 անգամ
 


Այս թեմայով