Home » ՄԱՄՈՒԼ » Գարեգին Չուքասզյանը ազատորեն շրջում է Երևանի փողոցներում. «Իրավունք»

Գարեգին Չուքասզյանը ազատորեն շրջում է Երևանի փողոցներում. «Իրավունք»

Գարեգին Չուքասզյան«Իրավունք» թերթը գրում է. «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն դեռևս ամիսներ առաջ: Չնայած այդ ամենի iravunk.com խմբագրություն զանգահարած քաղաքացին պնդում էր, որ այսօր իր աչքերով տեսել է Չուքասզյանին սպիտակ գույնի, ղեկը աջ կողմից, թափանցիկ ապակիներ ունեցող փոքրիկ ավտոմեքենայով, ով ազատորեն շրջում է Երևանի փողոցներով:

Հարց է առաջանում, ոստիկանությունը չի տեսնում, թե չտեսնելու է տալիս հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն և քաղաքական գործչին, ով կալանավորել էր դեռևս 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Նրանից բացի նույն օրը կալանավորվել էին նաև Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին և Գևորգ Սարֆարյանները: Մի քանի օր անց սակայն նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ և նրանք ազատ արձակվեցին: Մինչ օրս սույն գործի նախաքննությունը շարունակվում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 482 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy