Գարեգին Բ-ն դեմ է դուրս եկել Սերժ Սարգսյանին

mhL2lUCl9xAvZiHdq51IiXL3kD«Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին եւ հարազատներին:

Առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե Հայ առաքելական եկեղեցին ինչու պետք է նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվի: Սակայն նման տեսակետի համար եկեղեցին առավել քան լուրջ պատճառներ ունի:

Բանն այն է, որ ՀՀ գործող Սահմանադրության 8.1. հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից: ՀՀ ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»: Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու եւ մնացած կրոնական կազմակերպությունների միջեւ շատ հստակ է. առաջինը գործում է Սահմանադրության հիման վրա, մյուսները՝ օրենքով իրենց տրված լիազորությունների:

Նոր Սահմանադրության նախագծով կրոնական կազմակերպությունները փաստացի հավասարեցվում են Հայ առաքելական եկեղեցուն: Նշված նախագծի 17-րդ հոդվածում գրված է. «1. ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:  2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Ուստի բնական է, որ եկեղեցին այս փաստաթղթին դեմ է»:

Առավել մանրամասն՝  «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,337 անգամ
 


Այս թեմայով