Գասպարյան Վովան բռնել էր դատեր Արթուր Ասատրյանին, չեմ թողել

Այսօր ԱԺ-ում , լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում է ընդունել Արթուր Ասատրյանի դեբատի հրավերը ու բանավիճել նրա հետ, Գրիգորյանն արձագանքեց.

«Արթուր Ասատրյանը ո՞վ ա։ Ես մի անգամ եմ կյանքիս մեջ իրան տեսել։ Ամեն պատահական մարդ ինձ հրավիրի, պիտի հելնեմ էթամ, հա՞։ Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրայա բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառնել իրար։ Ի՞նչ իրավունք ունի իմ հետ հարց ունենա։ Ես լրիվ ուրիշ մարդ եմ, նա ուրիշ մարդ ա», — նշեց նա։

Դիտարկմանը, թե ժամանակին կոնֆլիկտ չի՞ ունեցել Ասատրյանի հետ, Գրիգորյանն ասաց.

«Նա իմ հետ կոնֆլիկտ չի կարա ունենա։ Ես իրան օգնել եմ։ Գասպարյան Վովան բռնել էր դատեր, չեմ թողել»։

 


Այս թեմայով