Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գասպարին ազատ է արձակվել

Գասպարին ազատ է արձակվել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց, քանի որ ինչպես հայտարարեց դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ փաստաբան Տիգրան Եգորյանն անվերջ խոչընդոտում է նիստի ընթացքին և նման պայմաններում հնարավոր չէ շարունակել:
2E40CB0A-212E-4217-91E9-7BA68F008C20_mw1024_s_nՆշենք, որ նա այսօր որոշում ընդունեց Տիգրան Եգորյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել Փաստաբանների պալատ, քանի որ վերջինս չի կատարում դատարանի օրինական պահանջը և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Եվ քանի որ նա չէր ներկայանում դատարան, իրավապահներն ամեն անգամ հարկադրաբար էին տանում նիստերին:
Նշենք նաև, որ մինչ նիստը հետաձգելը դատավորը հնարավորություն տվեց Գասպարիի հանդես գալ ելույթով, սակայն հորդորեց խոսել ըստ էության և միայն քրեական գործի շրջանակում:
Վարդգես Գասպարին նշեց, որ մինչ օրս իր կողմից դատական նիստերը բոյկոտելը եղել են օրենքի շրջանակում, սակայն դատարանը չկարողանալով օրինականության սահմաններում հակակշռել իր գործողությունները որոշեց իրեն ուղարկել կալանավայր:
«Մի վայր, որտեղ բոլորը օգտագործվում են թմրանյութ, որտեղ պարտադիր է քրեական իրավահարաբերությունների մեջ մտնելը… Դուք փորձեցիք ինձ բերել ձեզ հարազատ միջավայր, որպեսզի ձեզ հարազատ միջոցներով փոխեք իմ քաղաքացիական դիրքորոշումը: Ես ձեզ դատավոր դժվարանում եմ ասել, դուք որպես մեղադրող եք հանդես գալիս այստեղ»,-ասաց Վարդգես Գասպարին, ինչին ի պատասխան դատավորը հորդորեց հարգալից խոսել դատարանի նկատմամբ:
Գասպարին նրան շարունակելով նշեց. «Իհարկե, հարգանք ցուցաբերեմ դատարանի նկատմամբ, այլապես ինձ նորից կուղարկեք կալանավայր, որ ինձ կտտանքների ենթարկեն: Սակայն կալանավայրում, չհնազանդվելով ձեզ հարազատ բարքերին, ես շարունակեցի պայքարել»,-ասաց նա և դատավորը որոշեց դատարանին ուղղված մեղադրանքների համար դատական սանկցիա կիրառել Գասպարիի նկատմամբ՝ զգուշացման տեսքով:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 29-ին ժամը 16:00-ին:

Դիտվել է 95 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy