Home » ՄԱՄՈՒԼ » Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից. «Ժողովուրդ»

Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից. «Ժողովուրդ»

Գառնիկ Իսագուլյան«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԼՂՀ նախագահի խորհրդականի (ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականի) պաշտոնից։ Ըստ լուրերի՝ վերջին շրջանում նրա և Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև տարաձայնություններ են առաջացել, որոնց պատճառը Իսագուլյանի՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ դրսևորած քննադատական վերաբերմունքն է։ Եվ հասկանալի Է, որ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականը չի կարող ընդդիմադիր գործիչ լինել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանը սպասում է Բրյուսելում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանի վերադարձին, որպեսզի նրան ներկայացնի իր հրաժարականի դիմումը։ Մենք փորձեցինք վերը նշված լուրերը ճշտել Գառնիկ Իսագուլյանից, սակայն նա կտրուկ հրաժարվեց որևէ բառ խոսել։ «Ես ասել եմ՝ լրատվամիջոցների հարցերին չեմ պատասխանում, կներեք»,– ասաց Իսագուլյանն ու անջատեց հեռախոսը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 71 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy