Գառնիկիչի ճակատագիրը` Դավիթ Հարությունյանի ձեռքում

Aghvan-HovsepyanՆախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից՝ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից երեկ փորձեցինք ճշտել` ե՞րբ է ԱԺ-ում քննարկվելու քննչական ընդհանուր մարմնի մասին օրենքի նախագիծը, որի վրա տեւական ժամանակ աշխատում է Աղվան Հովսեփյանի գլխավորած հանձնաժողովը, եւ որն արդեն ուղարկվել է ԱԺ: «Մինչեւ ամսվա վերջ կքննարկվի»,- ասաց Ռ. Հովսեփյանը: Իսկ ճի՞շտ է, որ քննչական այդ մարմնին արդեն շենք են հատկացրել Օրբելու վրա: «Անկեղծ ասած` չգիտեմ»,- ասաց նա: Մեր տեղեկություններով, տարածքն արդեն հատկացված է, բայց քանի որ օրենքը չի հաստատվել, այդ առնչությամբ եւս որոշակիություն չի մտցվում: Ի դեպ, պնդում կար, որ քննչական ընդհանուր մարմնի մասին օրինագիծն այս շաբաթ պետք է մտներ օրակարգ, անցներ առաջին, ապա երկրորդ ընթերցում, որպեսզի վերջապես Աղվան Հովսեփյանը հաստատվեր իր պաշտոնում, սակայն օրինագիծն այդպես էլ օրակարգում չհայտնվեց: Բանն այն է, որ նախագիծը պետք է անցնի Դավիթ Հարությունյանի` իրավական հարցերի հանձնաժողովով, ասել է թե` Աղվան Գառնիկիչի երբեմնի ախոյանի «թրի տակով», իսկ հանձնաժողովի ինտելեկտուալ նախագահը բացարձակապես չի շտապում «կյանքի» իրավունք տալ Գառնիկիչի հոգեզավակ քննչական մարմնին:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 166 անգամ
 


Այս թեմայով