Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

57853Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:
Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը և միջխորհրդարանական համագործակցության սերտացումը՝ փաստելով, որ հարաբերությունների ներկա մակարդակը դեռևս անբավարար է:
Գալուստ Սահակյանը նշել է, որ պետությունների փոխհարաբերություններում որպես բաց ինստիտուտներ՝ մեծ նշանակություն ունեն երկրների խորհրդարաները, որոնք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի: Այս համատեքստում նա կարևորել է համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում:
Դեսպան Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը Եվրամիության համար հուսալի գործընկեր է և հավելել, որ իր գործունեությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության առավել զարգացմանը:
Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանն ու Յոհաննես Դաուման անդրադարձել են ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթին, հետագա համատեղ իրականացվելիք ծրագրերին:

 


Այս թեմայով