Home » ՄԱՄՈՒԼ » Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից

Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից

գալուստ«Իրատես de facto» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից՝ հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ է պետք լրիվ ապաքինվելու համար:

Նախարարի խոսքով` Գալուստ Սահակյանի վիճակը լավ է, որևէ խնդիր չկա, ուղղակի բժիշկների հսկողության տակ է գտնվում: Փետրվարի 18-ին ԱԺ նախագահը ևս մի քանի հետազոտության կենթարկվի, որից հետո պարզ կլինի՝ երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Գիշերը հանգիստ է անցել: Գալուստ Սահակյանը հիվանդանոց էր դիմել փետրվարի 17-ին երեկոյան զարկերակային բարձր ճնշմամբ։ Նա անցել է էխո-կարդիոգրաֆիկ հետազոտություններ, իրավիճակը վերահսկելի է։

Նրան այցելել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, կուսակցական ընկերները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 114 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy