Գալուստ Սահակյանի և Տիգրան Սարգսյանի լրացուցիչ ժամանակը

collage

Տիգրան Սարգսյանի մտահոգությունն ու Գալուստ Սհակյանի ողջամտությունը:

 

Politik.am: Մեկնաբանություն: Մամուլում այսօր մի ուշագրավ նյոււթ էր հայտնվել: Հրապարակն անդրադարձել էր ՀՀԿ-ի
Գործադիր մարմնի օրեր առաջ կայացած նիստին ու նշել, որ ԱԺ-կառավարություն կոմբինացիան վարչապետին այնքան էլ չի գոհացնում:

«Վերջինս ծերերի հետ «կիսվել» է թիմային պայքարի իր «տեսլականով»՝ հղում անելով գերմանական մոդելին։ Ապա դժգոհել է, որ պառլամենտում թիմի ներկայությունը շատ դեպքերում «տեսանելի» չի լինում։ ՀՀԿ ֆրակցիայի անդամը, փոխանակ թիմում ասի իր ասելիքը, ելնում՝ դահլիճում «ընդդիմադիր» հարց է տալիս, ֆրակցիայի ղեկավարը շատ դեպքերում «տեղում» չէ»,- գրել է Հրապարակ օրաթերթը։

Նախ հերթով` Հանրապետական խմբակցության ղեկն ԱԺ-ում վստահված է կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին, ում որքանով լրագրողները փորձեն հեգնել, վստահվել է պատասխանատու գործ: Չէ որ հենց նա է խորհրդարանում ուղղում Հանրապետականի սլաքները:

ԱԺ-ի վերջին և ուշագրավ քվեարկությունը մի քանի փաստ ևս առաջ քաշեց. եղան Հանրապետականներ ովքեր չէին կիսում ֆրակցիայի տեսակետը և չէին «պահում» կառավարությանը` գազային պայմանագրերի հետ կապված հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալման գործում:

Այսօր էլ արդեն Գալուստ Սահակյանն էր փորձում Հանրապետական խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի արտահայտած մտքերը որակել լրագրողական  հնարք: Հանրապետականում այսպես հաճախ է լինում: Ինչպես որ եղավ Մանվել Բադեյանի դեպքում:

Գալուստ Գրիգորիչն այս ամենից զատ այսօր կասկածի տակ դրեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատրաստակամությունը: Նշենք, որ Աբրահամյանը քառօրյայի վերջին նիստում հայտարարել էր, որ մեծամասնությունը պատրաստակամ է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել գազային պայմանագրերն ուսումնասիրելու հետ կապված, բայց ինչպես այսօր պարզվեց Գալուստ Սահակյանի շուրթերով, նման հանձնաժողով կստեղծվի հասարակական պահանջի դեպքում, որն այսօր չկա:

Կարելի է կարծել, որ Տիգրան Սարգսյանն իրավացի էր և իսկապես Հանրապետական ֆրակցիայում խառնաշփոթ է և անտրամաբանական կլինի, որ Գալուստ Սահակյանը երկար մնա խմբակցության ղեկավարի պաշտոնում, չէ որ արդեն ռիսկի տակ է դնում կառավարության ԱԺ դակելու համար բերած օրինագծերի դակել-չդակելու հարցերը:

Բայց լավ կլիներ նաև, որ Տիգրան Սարգսյանը ԳՄ-ի ժամանակ մի փոքր էլ մտածեր իր կողմից ղեկավարվող կառույցի  կատարած աշխատանքի  մեղմ ասած արդյունավետության մասին:

Այնպես որ, եթե եկել է ֆրակցիայի ղեկավար փոխելու ժամանակը, ապա   կառավարության ղեկավար փոխելու ժամանակը վաղուց անցել է և այժմ այս գերծիչների համար ընթանում է լրացուց ժամանակը` մինչ  հրամանն իջնի:

 


Այս թեմայով