Գալուստ Սահակյանի «տունը պահողը» կինն է. նա, պարզվում է, հաջողակ գործարար է

Galust-Sahakyan2«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ նրա կնոջ` Ժաննա Աղաբաբյանի հայտարարագրերից դատելով` խորհրդարանի խոսնակի «տունը պահողը» ընտանիքի մայրն է:

Բանն այն է, որ Աղաբաբյանի եկամուտներն ամուսնու վաստակածից ավելի քան կրկնակի ավել են: Այսպես՝ ԱԺ նախագահը հայտարարագրել է 12 մլն 716 հազար դրամի եկամուտ, որից 357 հազարը եղել է նրա կենսաթոշակի, իսկ մնացածը՝ աշխատավարձի գումարը:

Փոխարենը նրա կնոջ եկամուտները 2015-ին կազմել են 27 մլն 615 հազար դրամ, որից 1,3 մլն դրամը եղել է աշխատավարձը, կես միլիոնը՝ կենսաթոշակը: Մնացած մոտ 26 մլն դրամը ԱԺ նախագահի կինը ստացել է որպես շահաբաժին: Այսինքն՝ ի տարբերություն ամուսնու, նա նաեւ հաջողակ գործարար է եւ գիտի, թե որտեղ գումարները ներդնի, որպեսզի դրանք եկամուտ բերեն:

Իրականում, սակայն, ինչպես մնացած պաշտոնյաների դեպքում, այս անգամ էլ գործ ունենք բիզնեսները կնոջ անունով գրանցելու փաստի հետ, քանի որ հակառակ դեպքում օրենսդրության հետ խնդիրներ կարող են առաջանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով