Home » ՄԱՄՈՒԼ » Գալուստ Սահակյանին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը

Գալուստ Սահակյանին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը

Serj-Sargsyan-Galust-Sahakyan«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում բժշկական զննություն-բուժում անցնող Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան եւ անգամ ԱԺ է այցելել: Առաջիկա քառօրյան, ըստ ամենայնի, կվարի ինքը:

Նրա հետ Գերմանիա էին մեկնել կինը` տիկին Ժաննան, որդին` առողջապահության փոխնախարար Տիգրանը, առողջապահության մյուս փոխնախարար Վահան Պողոսյանը:

Ընդ որում, Գրիգորիչին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը, որը նրան իջեցրել է Գերմանիայում` իր ինքնաթիռով, ապա թռել Հունաստան: Ըստ Գերմանիայում Գրիգորիչի կողքին գտնվածների` վերջինիս ինքնազգացողությունն արդեն լավ է, բժիշկներն ասել են՝ տարիքի համար վատ չէ նրա վիճակը. «Առիթմիայի, շնչահեղձության, հիպերտոնիայի խնդիրներ ուներ, կարգավորել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 128 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy