Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի նախագահներին

13931107000731_PhotoIՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան:

Խստորեն դատապարտելով տմարդի ահաբեկչական գործողությունները եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով