Գալուստ Սահակյանը կարո՞ղ է շարունակել պաշտոնավարել

Galust-Sahakyan2«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեք օր առաջ՝ երեկոյան, ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Բժիշկները ԱԺ նախագահի մոտ ախտորոշել են արյան շրջանառության անցողիկ խանգարում: Երեկվա դրությամբ նա շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ և դեղորայքային բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում:

Հայաստանի գործող Սահմանադրությամբ և «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԱԺ նախագահի պաշտոնանկության այլ ճանապարհ, քան նրա հրաժարականն է, նախատեսված չէ: Ստեղծված իրավիճակում հարց է ծագում՝ արդյոք հնարավոր է, որ առողջական խնդիրներով պայմանավորված Գալուստ Սահակյանը հրաժարական ներկայացնի, քանի որ նույնիսկ այս բժշկական միջամտությունից ու ապաքինվելուց հետո, հնարավոր է, նույն առողջական վիճակով պայմանավորված չկարողանա շարունակել պաշտոնավարել:

Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից: Սակայն նա, ըստ էության հարցին պատասխանելու փոխարեն մեզ փոխանցեց. «Դուք, հավանաբար, այդպես էլ չիմացաք, որ որևէ լուրջ բան տեղի չի ունեցել։ Ճնշումն էր բարձրացել, արյան շրջանառության անցողիկ խանգարում է նկատվել, դրանք անցողիկ հիվանդություններ են»:

Մեր այն պնդմանը, որ հարցին կոնկրետ և ըստ էության պատասխան ենք ակնկալում. Գալուստ Սահակյանն առաջիկայում հրաժարական կտա՞, թե՞ ոչ, Բաբայանն ասաց, թե արդեն պատասխանել է:

«Ժողովուրդ» օրաթերթը Գալուստ Սահակյանին մաղթում է շուտափույթ ապաքինում, բայց միևնույն ժամանակ նաև արձանագրում, որ պետության կարևորագույն, այսպես ասած, 2-րդ պաշտոնը զբաղեցնող 68-ամյա մարդու ուսերին ի պաշտոնե հսկայական ծանրաբեռնվածություն է դրված, և կարծում ենք, որ մունաթ գալու փոխարեն ճիշտ կլիներ, որ ԱԺ լրատվականը հստակ պատասխաներ՝ Սահակյանի հրաժարականը հնարավո՞ր է, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով