Գալուստ Սահակյանը զբաղված է պատգամավորներին «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ

գալուստԲանն այն է, որ այս օրերին պատգամավորները հիմնականում գտնվում են արտերկրում և վայելում են իրենց հանգիստը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի հաղորդում` ՙՆաիրիտ գործարան՚ ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս օրերին զբաղված է պատգամավորներին մի քանի ժամով խորհրդարան «բերման ենթարկելու» խնդրի լուծմամբ: Սահակյանը խմբակցության ղեկավարներին զանգահարել և անձամբ խնդրել է, որպեսզի անպայման ներկա գտնվեն քննարկմանն ու իրենց հետ առնվազն մեկ պատգամավոր «բերեն» ԱԺ: և երեկ խմբակցության ղեկավարներից յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր «մինուճարին»:

Բանն այն է, որ այս օրերին պատգամավորները հիմնականում գտնվում են արտերկրում և վայելում են իրենց հանգիստը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով