«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահը կհամակարգի կարգոների աշխատանքը

Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ ցանկացած ընկերություն կարող է բեռնափոխադրում իրականացնել:

«Ցանկացած տնտեսվարող, ով ուզում է ապրանք ներկրել երկիր, ձեռքերը ազատ է, կարող է ինքը ցանկացած բեռնափոխադրողի հետ կազմել պայմանագիր կամ անձամբ այդ գործունեությունն իրականացնել, դաշտը բաց է»,-ասաց նա:

Նա նշեց, որ «կարգոն» պարզապես համակարգում է բեռնափոխադրումների և մանր առևտրով զբաղվողների գործառույթները, որպեսզի կարողանա այն մասը, որն ապահովված չէ համապատասխան փաստաթղթավորմամբ, փաստաթղթավորել և այդ տնտեսվարողներին հնարավորություն տալ 5 տոկոսի փոխարեն վճարել 1,5 տոկոս շրջանառության հարկ:

Վարդան Հարությունյանը հաստատեց, որ ձեռնարկության տնօրենը նախկին «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահն է, ով ունի մեծ փորձ և պատրաստակամություն է հայտնել այդ ընկերությունը ղեկավարելու:

«Ինչո՞ւ չղեկավարի, միայն նրա համար, որ ինձ հետ աշխատել է նույն ընկերությունո՞ւմ։ Այդ նույն հիմնավորմամբ մենք հիմա ոչ մեկի հետ չաշխատե՞նք»,-ասաց նա:

 


Այս թեմայով