«Գազպրոմ Արմենիան» 1500 աշխատակից կկրճատի

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում: Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակիցների:

Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց համար հարկ վճարել, նրանք գերադասում են ազատվել նրանցից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով