«Գազպրոմի» մաքուր շահույթը 2018-ի առաջին կիսամյակում 16․3 անգամ աճել է

«Գազպրոմ» կոնցերնի մաքուր շահույթը 2018-ի առաջին կիսամյակում 16․3 անգամ աճել է՝ ի տարբերություն նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի։ Այն 284․1 մլրդ ռուբլի (4․27 մլրդ դոլար) է կազմել։ Այս մասին ասվում է ընկերության եռամսյակային հաշվետվությունում։

Նշվում է, որ ցուցանիշն առավելագույնն է վերջին 6 տարվա ընթացքում՝ 2012-ից ի վեր։ Այդ ժամանակ շահույթը 382 մլրդ ռուբլի է կազմել։

Նշված շրջանում «Գազպրոմ»-ի հասույթը ավելացել է 18․4 տոկոսով՝ 2․47 տրիլիոն ռուբլու հասնելով, համախառն եկամուտը՝ 41․7 տոկոսով՝ 1․21 տրիլիոն ռուբլու հասնելով։ Վաճառքից եկամուտը մեծացել է երկուս ու կես անգամ և հասել 473․7 մլրդ ռուբլու։ Նախահարկային եկամուտն ավելացել է 5․6 անգամ՝ 382․12 մլրդ ռուբլու հասնելով։

Այս թեմայով