Մի շարք մարզպետների հետ միասին իր պաշտոնը կլքի նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա մի քանի անգամ կարողացել է խուսափել պաշտոնանկությունից: Ժամանակին անգամ հայտարարել էր, որ կհեռանա Սերժ Սարգսյանի հետ միասին:
Փաստորեն Կարեն Կարապետյանի գալով փոխվել է Ղահրամանյանի պլանները: Politik.am-ի տեղեկություններով նա փոխարեն Արմավիրի մարզպետ կնշանակվի «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Սաշա Մկրտչյանը՝ Գազի Սաշիկը: