Գազի սակագինը չի նվազեցվի

գա«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան կարծիք հայտնեց, որ խոշոր գազասպառողներին մատակարարվող գազի սակագինը, ամենայն հավանականությամբ, չի վերանայվի։
Այսինքն, «Գազպրոմ Արմենիան» սահմանի վրա գազը գնելու է զգալիորեն ավելի էժան, սակայն ներքին խոշոր գազասպառողներին շարունակելու է վաճառել նախկին գնով։ Դրա արդյունքում ամենամոտավոր հաշվարկներով «Գազպրոմ Արմենիայի» եկամուտները կավելանան տարեկան ավելի քան 40 միլիոն դոլարով։ Կստացվի, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազում է, իսկ, օրինակ, էներգահամակարգի՝ գազի գնման վրա կատարվող հսկայական ծախսերը չեն նվազի։ Աշխատակազմի ղեկավար նախարարի համոզմամբ՝ «Գազպրոմ Արմենիայի» ստանալիք այդ աստղաբաշխական գումարը ուղղվելու է այդ ընկերության ինչ-որ ներդրումային ծրագրերի իրականացմանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով