Գազի հետ կապված շատ կասկածներ կան

g_imageՎաղը խորհրդարանում տեղի կունենա գազի ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը, որը, ըստ ամենայնի, ինչպես առաջին երկուսը, չի լինի կազմակերպչական բնույթի։ Հիշեցնենք, որ նախորդ երկու նիստերում կազմակերպչական հարցեր են քննարկվել, չորս խմբերի բաժանվել, խմբերում ուժերի ներկայացվածության հավասարակշռվածությունն ապահովվել է՝ մեկական ընդդիմադիր, որպեսզի չլինի իշխանական ու ոչ իշխանական, ոլորտային բաժանում է եղել, եւ ենթադրվում է, որ հաջորդ նիստին ամեն մի խումբը կներկայացնի իր ծրագիրը՝ հարցաշարերով ու հարցադրումներով հանդերձ։ Երբ ստեղծվեց գազի հարցով հանձնաժողովը, տեսակետներ հնչեցին, թե իշխանությունը հերթական անգամ ընդդիմությանը զբաղեցնելու գործ ձեռնարկեց, սակայն պարզվում է՝ նույնիսկ ՀՀԿ-ականները մեծ սպասելիքներ ունեն հանձնաժողովից, ասում է ԱԺ տնտեսական  հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով նաեւ հանձնաժողովի անդամ է։

— Ավելին, եթե դուք որոշակի կասկածներ ունեք, կարող եք ընդդիմադիր պատգամավորներից կամ միավորված հրաշալի քառյակի անդամներից  հարցնել, ճշտել, թե իշխանության ներկայացուցիչների հարցերն արդյո՞ք պակաս սրության են, այն հարցերը, որոնք մենք առաջարկել ենք ընդգրկել հանձնաժողովի օրակարգ։

— Հետաքրքիր է՝ իշխանությունն էլ ակնկալիքներ ունի այդ հանձնաժողովից եւ ինչպիսի՞։

— Ես կարող եմ առայժմ ասել, որ այդ հարցաշարերից ինձ առավել քան հետաքրքրում է ութերորդը, դա վերաբերում է գազամատակարարման համակարգում հանձնաժողովի առաջարկությունների հարցին, այսինքն՝ կան բազում հարցեր, … բոլոր հետաքրքրող հարցերին, չկա մեկ հարց, որին մենք չանդրադառնանք։ Ասել է թե դա վերաբերում է (նկատի ունի հիշյալ կետը) այդ խնդիրների լուծման վերջնական արդյունքում առաջարկություն ներկայացնել, որը կփոխի այդ ոլորտում, դեպի առողջացում կտանի։ Ես համոզված եմ, որ դա պետք է լինի, հիմա չգիտեմ, թե իմ համոզվածությունն ինչքանով իրականություն կդառնա, բայց ես, որպես Այվազյան Վարդան, որպես ՀՀԿ անդամ, հանձնաժողովի ներկայացուցիչ, համոզված եմ, որ մեր աշխատանքի արդյունքում մենք առաջարկներ ենք արել, որը որ սպառողի բեռը որոշակիորեն թեթեւացնելու է։

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով