Գազի Կոլիայի առեղծվածային ինքնսապանությունը

2018 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը:

Նիկոլայ Գաբրիելյանը, նույն ինքը` Գազի Կոլյան երկար տարիներ է ինչ ղեկավարում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության դուստր ձեռնարկություն «Տրանսգազ» ընկերությունը: Այս հանգամանքը հաշվի առնելով, շատերը կասկածում են, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Կան մարդիկ ովքեր կարծում են, որ տեղի ունեցածը կարող է կապ ունենալ իր պաշտոնական գործունեության հետ, որը հնարավոր է այդքան էլ օրինականության դաշտում չի եղել:

Ինչևէ կարծում ենք իրավապահ մարմինները հստակ կբացահայտեն Նիկոլայ Գաբրիելյանի ինքնասպանության առեղծվածը: Առաջին քայլն արդեն արված է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Սպասենք դեպքերի հետագա զարգացումներին և հանրությանը հրամցվող բացահայտումներին:

Այս թեմայով