Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», եւ գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար:

Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչեւ 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով: Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով