Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գազի գինը ՀՀ քաղաքացու համար հավանական է իջնի, եթե գազը գնվի ոչ թե դոլարով, այլ ռուբլով . Վարդան Այվազյան

Գազի գինը ՀՀ քաղաքացու համար հավանական է իջնի, եթե գազը գնվի ոչ թե դոլարով, այլ ռուբլով . Վարդան Այվազյան

vardan-ayvazyan1Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանն ապագայում պատրաստվում է օգտագործել ազգային արտարժույթները էներգակիրների վաճառքի ժամանակ այլ երկրների հետ, այսինքն՝ ռուբլին: «Ապագայում մենք մտադիր ենք ակտիվորեն օգտագործել ազգային արտարժույթները ոչ միայն էներգակիրների առևտրի ժամանակ, այլև արտաքին վճարումների ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ մյուս երկրներում»,– ասել էր Պուտինը՝ նշելով, որ արդեն հիմա Չինաստանին նավթը վաճառվում է ռուբլով:

Ժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծում է, որ էներգակիրների վաճառքի հարցում ռուբլուն անցումը դրական անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա։ «Ինձ թվում է՝ ռուբլով հաշվեկշիռ կստեղծեն, որ բանկային համակարգը կարողանա գործարքներ կատարել։ Թե խոչընդոտները կվերանան, թե տնտեսապես կլինի շատ ավելի ձեռնտու»,- ասաց Այվազյանը։

Լրագրողների այն հարցին, թե ռուբլով առևտրի դեպքում ռուսական գազի գինը քաղաքացու համար կէժանանա՞, թե՞ ոչ, Այվազյանն ասաց. «Ռուբլով փոխհատուցման պարագայում չի խոսվում, որ գինն իջեցվելու է։ Եթե «Գազպրոմի» հետ պայմանագրում ռուսական գազի գինը ռուբլով ներկայացնենք, հավանակությունը շատ ավելի մեծ է, որ կիջնի»։

Դիտվել է 150 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy