Գազի գինը կնվազի 10 դրամով

գազպրոմ«Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու Է մոտ 12 տոկոսով։

Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում Է165 դոլարով։ Գնի 12 տոկոսով նվազման դեպքում 1000 խմ-ի գինը կդառնա մոտ 146-146 դոլար։ Սա առայժմ նախնական պայմանավորվածություն Է և եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի ժամանակ։ Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում նոր գինը կսկսի գործել «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից։ Սպասվում Է նաև», որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շտապ նիստ կգումարի է» կնվազեցնի նաև ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը։ Այն կարող Է նվազել մինչև 10 դրամով և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ Է)։ Կնվազեցվի նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ ներկայիս 272 դելարից (1000 խմ-ն)  հասցվելով 260 դոլար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 115 անգամ
 


Այս թեմայով