Գազի գինը կհաշվարկվի ռուբլով

plamya_konforka_gaz_ruki_chrnyy_fon_80587_1600x1200«Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում, որ Հայաստանի համար գազի գնի իջեցման բոլորովին այլ տարբերակ կիրառվի՝ ոչ թե գինն իջեցվի, այլ ռուսական ռուբլով վճարվի։ «Ռուբլին կայունանում է, և վերահաշվարկների արդյունքում հայկական կողմը կշահի բոլոր առումներով։ Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևի մեկ օր շուտ Հայաստան այցը ևս Սերժ Սարգսյան-Պուտին պայմանավորվածության արդյունքում է կայացել, վերջին հանդիպմանը Ս. Սարգսյանը Պուտինին ասել է՝ ձգձգվում է Դմիտրի Անատոլևիչի այցը, Պուտինն արձագանքել է՝ կգա, ու հենց հաջորդ օրը ռուսական կողմը՝ կառավարությունը, հաղորդագրություն տարածեց, որ Մեդվեդևն ապրիլի 7-ին կմեկնի Հայաստան»,– տեղեկացրեց մեր աղբյուրը։ Ի դեպ, հայկական կողմը փոքր-ինչ տարակուսանքով է վերաբերվում ռուբլով վճարման հնարավորությանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով