Home » ՊԱՏԱՀԱՐ » «Գազելի» վարորդը Գյումրիի ճանապարհին մեքենայի սրահում բռնաբարել է մի աղջկա

«Գազելի» վարորդը Գյումրիի ճանապարհին մեքենայի սրահում բռնաբարել է մի աղջկա

arm138313594915Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ սկսվել է Նվեր Բալոյանի գործի դատավարությունը:

Գյումրիի 28-ամյա բնակիչ Նվեր Բալոյանը մեղադրվում է 2011 թվականին կատարած բռնաբարության համար:

Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 21-ին Բալոյանը իր «Գազել» միկրոավտոբուսով Շիրակ գյուղից Գյումրի վերադառնալիս միկրոավտոբուսը վարել է Շիրակ գյուղի մերձակա հանդամաս: Նա վարորդի նստատեղից տեղափոխվել է մեքենայի սրահ և մեքենայում գտնվող աղջկա կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, ապտակներ է հասցրել, բռնի կերպով մերկացրել և բռնաբարել է նրան՝ խախտելով աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը:

Նվեր Բալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Բալոյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Նյութի աղբյուր այստեղ
Դիտվել է 2,387 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy