Գագիկ Հարությունյանը կդառնա ՀՀ նախագահ

uGqcSB5HSLDNVUPNR9AI27uXCuՖրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցում էին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Սերժ Սարգսյանին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, ՀՅԴ կուսակցության ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Համաձայնություն» կենտրոնից Դավիթ Շահնազարյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց Սահմանադրական բարեփոխումների անթույլատրելիության մասին.«Սերժ Սարգսյանն այն մարդն է, որը մշտապես կողմ է եղել կիսանախագահական կառավարման համակարգին, քանի որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակը կառավարման հենց այս մոդելի կիրառումն է: Ի՞նչ պատահեց, որ Սերժ Սարգսյանը, լինելով այդ մոդելի կողմնակից, բազմիցս ասելով, որ միայն այդ մոդելն է երաշխավորում ՀՀ-ի անվտանգությունն ու կայունությունը, իր նախագահության երկրորդ ժամկետում հանկարծ որոշեց փոխել կառավարման մոդելը: Մեկ այլ հարց էլ կա: Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ ասում է, որ դեմոկրատիայի տեսակետից կառավարման երեք մոդելների միջև՝ նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական, որևէ տարբերություն չկա դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից: Նույն Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ կառավարման մոդելի փոփոխությունը կարող է լինել միայն քաղաքական ուժերի և հանրության միջև առկա բացարձակ կոնսենսուսի պարագայում: Ի՞նչ ենք մենք տեսնում: Արդյոք Հայաստանում կա՞ կոնսենսուս: Քվեարկությունը, որը տեղի ունեցավ ԱԺ-ում, փորձում են ներկայացնել որպես այդպիսի քաղաքական կոնսենսուսի արդյունք: Ավելի մեծ կեղծիք և սուտ դժվար է պատկերացնել: Գագիկ Հարությունյանն այն մարդն է, ում խոստացել են, որ նոր Սահմանադրությունով նա կունենա նախագահի պաշտոն և, նա, մոռանալով իր ամենագլխավոր առաքելությունը, որ սահմանադրական դատարանի նախագահ է և Սահմանադրության դրույթների պահապան, ինքն է լծվել այդ համակարգի խախտման գործին»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Դիտվել է 315 անգամ
 


Այս թեմայով