Գագիկ Հարությունյանը ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ` Սահմանադրությունը խախտելով

Ինչպես արդեն գիտենք, ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդը անցել է իր գործառույթների իրականացմանը, սակայն, ուսումնասիրելով, թե ինչպես ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, նկատում ենք, որ բավականին անհասկանալի երևույթներ են տեղի ունեցել: Օրինակ` մարդիկ, որոնք տարիներով եղել են սահմանադրության ջատագով և պահապան, այդ իսկ սահմանադրությունն իրենց հարմարեցնելով, մեր համոզմամբ, հակասահմանադրական կարգավորումներ ներառելով, լուծում են իրենց պաշտոնի հարցը: Հիմա ավելի բովանդակալից. «Ժողովուրդ» թերթը հետաքննություն իրականացրեց, որտեղից պարզ է դառնում, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրվել է ԲԴԽ նախագահ` Սահմանադրությունը խախտելով (իրեն համաձայնեցնելով):

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Այս թեմայով