Գագիկ Ծառուկյանն արձագանքել է ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի պահանջին

Այսօր վաղ առավոտյան ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել, պահանջելով, որ իրեն այցելեն պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 

Politik.am կապ է հաստատել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով նշել է, որ արդեն այդ մասին զեկուցվել է Գագիկ Ծառուկյանին. «Պարոն Ծառուկյանն արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հանձնարարել է գնալ դեպքի վայր և պարզել երիտասարդ տղայի պահանջը: Սակայն մինչ Վահե Էնֆիաջյանի դեպքի վայր հասնելն արդեն իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը, որից հետո տեղափոխվել է ոստիկանություն»:
 
Փաստորեն, Գագիկ Ծառուկյանն այս անգամ ևս անտարբեր չմնաց և փորձեց օգնել երիտասարդին:
 


Այս թեմայով