«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը, այդ մասին տեղեկանում ենք խմբավորման ֆեյսբուքյան էջից։

«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն», — ասված է էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Այս թեմայով