«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ընդլայնվում է

image«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը արդեն իսկ 15 տարի է ինչ լայնամասշտաբ ծրագրեր է իրականացնում: Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում  գրեթե բոլոր ոլորտներում: Այսօր արդեն իսկ կարելի է հազարներով հաշվել այն կազմակերպություններին և մարդկանց, ովքեր եղել են այս հիմնադրամի շահառուներից: Հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը Politik.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ նոր պլաններ ունի հիմնադրամը և ինչ ծրագրեր են նախատեսում իրականացնել.«Նոյեմբերի առաջին տասնօրյակում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնարամը տոնելու է հիմնադրման 15-ամյա  հոբելյանը, որը  յուրօրինակ մեկնարկ է հանդիսանալու հիմնադրամի գործունեության ընդլայնման գործընթացում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ հիմնադրամը նախատեսում է նոր ծրագրեր իրականացնել.«Ավանդական սոցիալական ծրագրերի իրականացմանը զուգահեռ, հիմնադրամը նոր թափով իրականացնելու է  մշակութային, կրթական ոլորտներին առնչվող ծրագրեր, որոնք  ավելի շատ ապագային են միտված լինելու: Այս պահի դրությամբ դեռ չակերտները չեմ  բացի: Նոյեմբերին տեղի է ունենալու հիմնադրամի պաշտոնական կայքէջի շնորհանդեսը, ներկայացվելու են առաջիկայում իրականացվելիք ծրագրերը»,-եզրափակեց իր խոսքը Իվետա Տոնոյանը:

Ի դեպ պետք է նկատել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջին ներհայաստանյան կառույցն է, որը նաև ուշադրություն է դարձնում սփյուռքի գաղթօջախների խնդրիներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջինն էր, որ սփյուռքի հայկական համայնքներին  խոշոր դրամականաջակցություն ցուցաբերեց:

Դիտվել է 186 անգամ
 


Այս թեմայով