“Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը բազմաթիվ նվերներ է պատրաստել 350 հազարից ավելի երեխայի համար

БезымянныйԱմանորին մնացել են հաշված օրեր. շատ շուտով ևս մեկ տարի կգլորվի պատմության գիրկն ու ճանապարհ կհարթի նոր՝  2016 թվականի համար: Տոնին անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս տարի ևս հիշարժան ակնթարթների պակաս չեն զգալու: ՙԳագիկ Ծառուկյան՚ բարեգործական հիմնադրամն, ինչպես միշտ, բազմաթիվ նվերներ է պատրաստել մեր երկրի 350.000-ից ավելի երեխայի համար: Հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ տոնական ու նախատոնական բոլոր օրերին անակնկալ հայտնությամբ խինդ ու ծիծաղ կսփռեն Երևանում եւ մարզերում: Ճանապարհ ընկնելուց առաջ հեքիաթային սիրված հերոսների հետ հանդիպել է Գագիկ Ծառուկյանը: Նա հորդորել է մեծ ուշադրություն հատկացնել հատկապես սահմանամերձ շրջաններում ապրող երեխաներին:

Դիտվել է 147 անգամ
 


Այս թեմայով