Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր կհանդիպեն

գագՀրաշալի քառյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր իր նստավայրում կհյուրընկալի «Ժառանգության» պատվիրակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:  Թեեւ երեկ «Ժառանգության» անդամները հստակ չէին ասում՝ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը, թե՞ ոչ: Ճանաչելով «Ժառանգության» առաջնորդին, կարելի է ասել, որ մինչ հանդիպման բուն պահը ոչ ոք, անգամ ինքը հաստատ չի իմանալու դա: Մի մարդ, ով  ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի նման չհրաժարվեց  Սերժ Սարգսյանի հետ մրցակցելուց եւ նախագահական ընտրություններում համարձակ առաջադրեց իր թեկնածությունն ու զարմանալի արդյունքներ գրանցեց, հայտնի է իր անկայուն բնավորությամբ եւ անելիքը պահի տակ որոշելու սովորույթով: Թերեւս հենց դա էր պատճառը, որ նրա աստեղային ժամն այդքան արագ մարեց: Ուրիշ պատճառներ էլ կային, այդ թվում այն, որ քաղաքական մյուս ուժերը չաջակցեցին նրան: Հիմա, երբ կոնսոլիդացման ծրագրով հանդես է գալիս ԲՀԿ  առաջնորդը,  բոլորը կարծես թե համախմբվում են նրա շուրջ: Ժառանգականները խուսափում են նշել, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու, բայց գոնե անհավանական  թեմաների, ասենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի քննարկման շուրջ գլուխ չեն գովում, ինչպես ՀԱԿ-ը: Ծառուկյանի հետ հանդիպումը որոշակիորեն ազդել է Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերի վրա: Այսօր նախատեսված էր նրա ասուլիսը, որի մասին Հովհաննիսյանը խոստացել էր դեռեւս  փետրվարի 19-ին, «Անի» հյուրանոցում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, սակայն երեկ տեղեկացանք, որ այն հետաձգվել է: Պաշտոնական բացատրությունն այն է, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում բրիֆինգների օր է, եւ  նպատակահարմար չէ այդ օրն ասուլիս անել: Սակայն ակնհայտ է, որ խնդիրը Ծառուկյանի հետ հանդիպումն է, որից առաջ Րաֆֆին չի ցանկացել խոսել: Այ, հանդիպումից հետո հաստատ ասելիք կկուտակվի, եւ լրագրողների հետ շփումը իմաստ կստանա:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով