Գագիկ Ծառուկյանն այսօր էլ հաղթանակած է

GagikԱզատության հրապարակում շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ Սահմանադրական բարեփոխումների: Ինչպես միշտ է ստացվում, այս անգամ էլ որոշ լրատվամիջոցներ՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, հազարավոր մարդկանց միջից գտնելով հանրությանը  անհայտ մեկին՝ քաղաքական հարցեր են ուղղել:

Եվ ահա այս անգամ լրատվամիջոցների հերոս է դառել ոմն  Յուրիկ Անտոյան: Մի կողմ թողնենք, այն հանգամանքը, որ ազատամարտիկ ներկայացող անձը անցնելով քաղաքակրթության բոլոր սահմանները՝ «պլինդուզից» ցածր մակարդակի որակումներով է հանդես գալիս: Անդրադառնանք այն հանգամանքին, որ նշված անձը հայտարարել է, որ իրենց հաղթանակին մեկ օր էր մնացել, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից: Զարմանալի է, թե ինչպես էր այդ «հաղթանակը» իրենցը, եթե Գագիկ Ծառուկյանի բացակայությամբ, ըստ ազատամարտիկ ներկայացողի տեղի չի ունեցել:

Ահա այստեղ է, որ հարց է առաջանում, եթե ձեր հաղթանակը իսկապես պատրաստ էր, ապա ինչպես ստացվեց, որ Գագիկ Ծառուկյանի բացակայությամբ  կորցրեցիք այն: Իսկ իրականում հասկանալի է, որ այդ հաղթանակը Գագիկ Ծառուկյանինն էր և հիմա էլ նա հաղթանակած է, քանի որ խնայել է տասնյակ քաղաքացիների կյանքեր և այսօր էլ հպարտորեն հանդիպում է հանրության հետ և երկրի համար իրապես մտահոգ քաղաքացիների կողմից, որևէ անգամ քննադատութուն չի հնչել Գագիկ Ծառուկյանի մասին:

Դիտվել է 224 անգամ
 


Այս թեմայով